Հրաժարական է տվել «Կադիսի» գլխավոր մարզիչը

Իսպանական «Կադիսի» գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերոն հրաժարական է տվել, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:  «Կադիսն» անցած տարվա նոյեմբերից առաջնությունում հաղթանակ չի տարել, մինչդեռ Իսպանիայի գավաթի խաղարկությունում տարել է երեք հաղթանակ է տոնել և դուրս եկել 1/8-րդ եզրափակիչ։ «Կադիսն» անցկացրած 20 խաղում վաստակել է 14 միավոր։ 56-ամյա մարզիչը «Կադիսում» աշխատում էր 2016 թվականից: Հիշեցնենք, որ «Կադիսում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը: