Թուրքական «Sozcu» պարբերականը հայտնում է, որ այսօր առավոտյան ավտովթարի զոհ է դարձել «Կոնյասպորի» և Թուրքիայի ազգային հավաքականի 27-ամյա պաշտպան Ահմեդ Չալիկը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը կորցրել է մեքենայի կառավարումն ու կողաշրջվել, նա մեքենայում միայնակ է եղել։ Չալիկը Թուրքիայի ազգային հավաքականում մասնակցել է 8 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։