«Զենիթը» 20 միլիոն եվրո է պահանջել Ազմունի տրանսֆերի համար

Թուրինի  «Յուվենտուսը» հետաքրքրված է Սերդար Ազմունի  ծառայություններով։ «TuttoJuve»-ի լրագրող Միրկո Դի Նատալեի հաղորդմամբ՝ «Զենիթը» 20 միլիոն եվրո է պահանջել «Յուվենտուսից» Ազմունի տրանսֆերի համար։ Հիշեցնենք  որ Ազմունի գործող  պայմանագրի ժամկետը «Զենիթի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։  Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Նյուքասլը» և ֆրանսիական «Լիոնը»։