«Բավարիան» մտադիր է նոր պայմանագիր կնքել Կոմանի հետ

Ինչպես հայտնում է «L’Equipe» պարբերականը, Մյունխենի «Բավարիան» մտադիր է երկարաձգել 25-ամյա կիսապաշտպան Կինգսլի Կոմանի պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականը: Դրա արդյունքում աշխատավարձը կբարձրանա երեք անգամ․ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Այդպիսով Կոմանը կդառնա «Բավարիայի» ամենաբարձր վարձատրվող երրորդ ֆուտբոլիստը Մանուել Նոյերից և Ռոբերտ Լևանդովսկիից հետո։ Գործող պայմանագրով Կոմանը տարեկան ստանում  է 12 միլիոն եվրո աշխատավարձ։ Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Կոմանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։