Սերիա «A». Բրոզովիչի տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո

Միլանի «Ինտերը» համաձայնության է եկել թիմի 29-ամյա կիսապաշտպան Բրոզովիչի պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցում։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2026 թվականի ամառ։ Բրոզովիչի տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո, ինչը թույլ կտա նրան ընդգրկվել  Սերիա «A»-ի 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում։ Ընթացիկ մրցաշրջանում Բրոզովիչը «Ինտերի» կազմում  անցկացրած 20 խաղում դարձել է  մեկ գոլային փոխանցման հեղինակ: Սերիա «A»-ի ամենաբարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստը Դե Լիխտն է, որը տարեկան վաստակում է 12 միլիոն եվրո։