«Դորտմունդը» գնել է իտալացի «հրաշամանուկի» տրանսֆերը

Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբն  իտալական  «Սամպդորիայից» գնել է 16-ամյա կենտրոնական պաշտպան Ֆիլիպո Մանեի տրանսֆերը։ Ֆուտբոլիստը Իտալիայում համարվում է իր դիրքում լավագույններից մեկը: Նրա հետ մեծ հույսեր են կապում։ Ֆիլիպո Մանեն հանդես էր գալիս «Սամպդորիայի» մինչև 19 տարեկանների թիմում։