Ֆինլանդիան ու Ռումինիան կիսեցին միավորները, Բոսնիա և Հերցեգովինան հաղթեց Չեռնոգորիային

Հելսինկիում «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի 5-րդ տուրի հանդիպումը։ B լիգայում հանդիպեցին Ֆինլանդիայի և Ռումինիայի հավաքականները. Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։

Արդեն 12-րդ րոպեին Տեեմու Պուկկին բացեց խաղի հաշիվը և առաջ մղեց դաշտի տերերին։ Ֆինլանդիային չհաջողվեց պահպանել հաղթանակը։ 52-րդ րոպեին Ֆլորին Տանասեն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։

Խմբի մյուս խաղում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի ընտրանուն։ Միակ գոլը 45+1-ին րոպեին խփեց Էրմեդին Դեմիրովիչը։

B լիգայի 3-րդ խմբում Բոսնիա և Հերցեգովինան 11 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, երկրորդ տեղում Չեռնոգորիան է (7 միավոր), երրորդում՝ Ֆինլանդիան (5 միավոր): Խումբը եզրափակում է Ռումինիան (4 միավոր)։