Գերմանիան ակակնկալ պարտություն կրեց Հունգարիայից, Իտալիան հաղթեց Անգլիային (VIDEO)

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում (Ջուզեպպե Մեացա) կայացավ Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ խմբի 5-րդ տուրի հանդիպումը, Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Անգլիային։ Խեսուս Գիլ Մանզանոյի եզրափակիչ սուլիչը ամրագրեց տանտերերի հաղթանակը 1։0 հաշվով։ Միակ գոլը խփեց տանտերերի ֆուտբոլիստ Ջակոմո Ռասպադորին:

Իտալիան 3-րդ խմբում 5 խաղից հետո 8 միավորով երկրորդն է: Վերջին՝ 6-րդ տուրում իտալացիները արտագնա խաղում կխաղան աղյուսակը 10 միավորով գլխավորող Հունգարիայի հետ։ Հունգարացիների նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում Իտալիան խմբում կզբաղեցնի առաջին տեղը և դուրս կգա Ազգերի լիգայի եզրափակիչ փուլ։

Անգլիան 2 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է։ Իտալիայից կրած պարտությունը անգլիացիներին ոչ մի շանս չի թողել Ազգերի լիգայում իրենց տեղը պահպանելու համար: Հաջորդ մրցաշարը թիմը կանցկացնի B դիվիզիոնում:

Մյուս խաղում Հունգարիայի հավաքականը հյուրընկալվելիս հաղթեց Գերմանիային։

Հունգարիայի հավաքականը հաղթեց նվազագույն 1:0 հաշվով։ Վճռորոշ գոլի հեղինակ դարձավ 34-ամյա հարձակվող Ադամ Սալայը։

Հունգարիան վաստակեց 10 միավոր և գլխավորում է A խմբի 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Գերմանիան վերջին տուրում 6 միավորով նահանջեց երրորդ տեղ: