Նեյմարը թարմացնում է իր վիճակագրությունը

Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում վերջին 12 խաղերում  Նեյմարը իր ակտիվում գրանցել է 21 միավոր գոլ գումարած գոլային փոխանցում համակարգով (11+10)։

Ստացվում է ընթացիկ մրցաշրջանի յուրաքանչյուր խաղում բրազիլացին միջինը վաստակում է մոտ երկու միավոր։ Բրազիլիա- Գանա ստուգողական մրցավեճում պենտակամպեոնները միչև ընդմիջում հաղթում էին 3։0 հաշվով։ Նեյմարը գոլային երկու փոխանցում է կատարել Ռիշարլիսոնին։

ՊՍԺ-ի կազմում  11 խաղերում Նեյմարը դարձել 11 գոլի և գոլային ութ փոխանցման հեղինակ։