Մոնչին կարող է դառնալ «Չելսիի» նոր մարզական տնօրենը

Իսպանական «Սևիլյայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին կարող է զբաղեցնել նույն պաշտոնը անգլիական «Չելսիում»։ Լրագրող Գրեմ Բեյլիի տեղեկություններով իսպանացին հանդիսանում է թափուր պաշտոնի թեկնածուներից մեկը։

Մոնչին արդեն երեք տարի է ինչ զբաղեցնում է «Սևիլյայի» մարզական տնօրենի պաշտոնը։ Ավելի շուտ նա կարճ ժամանակով նույն աշխատանքին է եղեկ «Ռոմայում»։

Մարզական տնօրենի պաշտոնը «Չելսիում» թափուր է մնացել Մարինա Գրանովսկայայի հեռանալուց հետո։