«Նյուքասլի» դարպասապահը խաղում է Անգլիայի հավաքականում 121 տարվա ընդմիջումից հետո

Անգլիական «Նյուքասլի» դարպասապահ Նիկ Պոուպը Ազգերի լիգայի՝ Իտալիա-Անգլիա մրցավեճում անգլիացիների մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել ու հետաքրքիր թարմացում արել իր ակումբի վիճակագրությունում։ Մեթյու Կինգսլիից հետո նա «Նյուքասլի» երկրորդ դարպասապահն է, որը պաշտպանում է ազգային հավաքականի դարպասը։ Ընդ որում ազգային հավաքականում «Նյուքասլի» երկու դարպասապահների միջև խաղաու ժամանակային տարբերությունը կազմել է 121 տարի։ Մեթյու Կինգլսին Անգլիայի հավաքականի դարպասը պաշտպանել է 1901 թվականին։