Գրիլիշը մասնակցել է երեկույթին, որի արդյունքում Մենդին մեղադրվում է բռնաբարության մեջ

Գրիլիշը մասնակցել է երեկույթին, որի արդյունքում Մենդին մեղադրվում է բռնաբարության մեջ:

Անգլիացին և «Մանչեսթեր Սիթիի» իր թիմակիցը դադար են վերցրել China White գիշերային ակումբում, նախքան Պրեստբերիում գտնվող Mandy’s Cheshire առանձնատուն խնջույքի համար վերադառնալը:

Խնջույքին աղջիկներ են եղել։ Նրանցից մեկը՝ 23-ամյա մի աղջիկ, պատմել է, որ իրեն բռնաբարել է Մենդիի ընկերը՝ 41-ամյա Լուիս Սահա Մատուրին, մեքենայում, երբ նրանք մեքենայով գնում էին խմիչքների համար, քանի որ Գրլիշը «օղի էր պահանջում»։

Դատարանը տեղեկացել է նաև, որ երբ աղջիկը տուն է վերադարձել, սեռական հարաբերություն է ունեցել Գրիլիշի հետ, ինչից հետո ֆուտբոլիստին տեսել են երեկույթի ժամանակ ուշաթափվելիս։ Չի նշվում, թե արդյոք Ջեքի հետ սեռական հարաբերությունը եղել է փոխհամաձայնությամբ թե ոչ։

Այդ խնջույքին եղել է նաև 17-ամյա մի աղջիկ, որը պնդում է, որ Մենդին երկու անգամ բռնաբարել է իրեն։

Հարկ է նշել, որ երեկույթը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսի 23-ին՝ Գրիլիշի հետ պայմանագիր կնքելուց ընդամենը 18 օր անց: