Վրաստանի հավաքականը հաղթեց իր խմբում

Ազգերի լիգայի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 23-ին Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ  2։0 հաշվով պարտության մատնելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն վաստակեց 13 միավոր, ու անկախ խմբային փուլի վերջին խաղից հաղթող դարձավ C լիգայի 4-րդ խմբում։ Սա նշանակում է, որ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում վրացիները խաղալու են B լիգայում, բացի այդ Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի մրցաշարուն դեռևս հնարավորություն ունի Եվրո-2024-ի ուղեգիր վաստակել։