Մարկիզիո․«Չեմ հասկանում թե «Յուվենտուսը» ինչպես է խաղում կարգով ցածր թիմերի հետ »

Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Մարկիզիոն լրագրող Նիկոլո Սկիրայի հետ զրույցում խոսել է իտալական թիմի անցկացրած որոշ խաղերի մասին․ «Չեմ հասկանում թե ի՞նչպես է խաղում «Յուվեն» կարգով ավելի ցածր թիմերի դեմ խաղերում։ Հուսով եմ, որ թիմը ինչ որ ելք կգտնի այս իրավիճակից, քանի որ «Յուվենտուսից» միշտ էլ ավելին են սպասում», -ասել է Մարկիզիոն։

Ա Սերիայում յոթ տուրերից հետո «Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորզիոնականը։ Առաջիկա խաղում «Ծեր սինյորան» անցկացնելու է սեփական հարկի տակ՝ «Բոլոնյայի» հետ։