Վրաստանը վստահ հաղթանակ տարավ Խվիչայի գոլի շնորհիվ, Էստոնիան առավելության հասավ Մալթայի նկատմամբ (VIDEO)

Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում հանդիպեցին Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։

Վրաստանի հավաքականը մրցակցից ուժեղ գտնվեց՝ 2:0: Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Բոյան Միովսկին։ 64-րդ րոպեին աչքի ընկավ «Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան։

Այս խաղից հետո Վրաստանի հավաքականը խմբում 13 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, Հյուսիսային Մակեդոնիա երկրորդն է 7 միավորով։

Մյուս խաղում Էստոնիայի ընտրանին 2-1 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ: