Կոլիվանովը խոսել է Հայաստանի հավաքականում Զախարյանի հնարավոր ելույթների մասին

Իվանովոյի «Տեքստիլշչիկի» գլխավոր մարզիչ՝ Իգոր Կոլիվանովը արձագանքել է Արսեն Զախարյանի մարզական քաղաքացիությունը  փոխելու հնարավորության մասին։

«Ես չգիտեմ թե ինչպես վերաբերվել այս իրավիճակին։ Զախարյանը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում։ Բայց ասում են, որ ՖԻՖԱ-ն կարող է նրան թույլատրել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։ Ինչ որ մեկը լուր է տարծել, և բոլորը սկսել են քննարկումները։ Անհրաժեշտ է հենց ֆուտբոլիստին ուղղել հարցը։ Պա՞տրաստ է Զախարյանը գնալ այդ քայլին», — ասել է Կոլիվանովը։