Վենգերը գտնում է, որ «Արսենալը» ԱՊԼ-ում հաղթելու լավ հնարավորություններ ունի

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ՝ Արսեն Վենգերը գնահատել է «զինագործների» հնարավորությունները ԱՊԼ ընթացիկ առաջնությունում չեմպիոն հռչակվելու համար։ Ֆրանսիացի մասնագետը գտնում է, որ «Արսենալը» լավ ու իրական հնարավորություններ ունի մրցաշրջանը Անգլիայում, առաջին տեղում ավարտելու համար։

«Սա հատուկ մրցաշրջան է, քանի որ շուտով կանցկացվի աշխարհի առաջնությունը, և ոչ ոք չգիտի թե ինչպես է դա ազդելու թիմերի և ֆուտբոլիստների վրա։ Բայց ընդհանուր առմամբ «Արսենալը» ունի լավ շանս չեմպիոն հռչակվելու համար», — ասել է Վենգերը։

Յոթ խաղերից հետո «Արսենալը» վաստակել է 18 միավոր, ու գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը։