«Նիսի» նախագահը հերքել է Պոչետինոյի հետ բանակցությունների մասին խոսակցությունները

Վերջին օրերին խոսակցությունների մակարդակով շատերը Մաուրիսիո Պոչետինոյին կապում էին ֆրանսիական «Նիսի» հետ։ Ակումբի նախագահ՝ Ժան Պիեռ Ռիվերը որոշել է հերքել այդ խոսակցությունները։

«Ակումբից ոչ ոք չի հանդիպել Պոչետինոյի հետ, և չի զանգահարել նրա ներկայացուցիչներին։ Դա անհարգալից վերաբերմունք կլիներ մեր գլխավոր մարզիչ նկատմամբ։ Մենք աշխատելու ենք Լյուսիեն Ֆավրի հետ, որպեսզի վերականգնվենք մրցաշրջանում անհաջող մեկնարկից հետո։ Մենք նրան ուլտիմատում չենք ներկայացել», — ասել է Ռիվերը։

Ֆրանսիայի առաջնությունում «Նիսը» զբաղեցնում է 13-րդ տեղը։