Արաուխոն ու Դե Յոնգը հավաքականների կազմում վնասվածք են ստացել՝ միանալով Կունդեին ու Դեպային

«Բարսելոնայի» ևս երկու ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել ազգային թիմում։

Ռոնալդ Արաուխոն վնասվածք էր ստացել Ուրուգվայի՝ Իրանի հետ խաղում և փոխարինվել արդեն 4-րդ րոպեին։ Հայտնի է դարձել նաեւ, որ Ֆրենկի դե Յոնգը վնասվածքի պատճառով լքել է Հոլանդիայի հավաքականի գտնվելու վայրը։

Ավելի վաղ «Բարսելոնայի» ևս երկու ֆուտբոլիստներ՝ Մեմֆիս Դեպայը և Ժյուլ Կունդեն վնասվածքներ էին ստացել։