Լեաուն երկու պայման է դրել «Միլանի» առջև

«Միլանի» հարձակվող՝ Ռաֆաել Լեաուն եվրոպական շատ ակումբների ուշադրության կենտրոնում է։ Ռոսոներիներն էլ իրենց հերթին ուզում են պահել ֆուտբոլիստին նոր պայմանագիր ստորագրելու միջոցով։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը բանակցությունների ընթացքում, «Միլանի» կազմում մնալու համար Լեաուն երկու պայման է դրել։

Առաջինը՝ Լեաուն ուզում է մրցաշրջանում վաստակել 7 մլն եվրո, երկրորդը՝ պորտուգալացին հուսով է, որ «Միլանը» կօգնի իրեն «Սպորտինգի» հետ պարտքերը փակելու գործում։

Տեղին է նշել, որ Լեաուն «Սպորտինգին» պետք է վճարի պորտուգալական թիմի հետ պայմանագիրը միակողմանի խզելու համար՝ 19 մլն եվրո։

Ռաֆաելի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024 թվականի մրցաշրջանի ավարտից հետո։