Գրիզմանով հետաքրքրվում է Ա Սերիայի գրանդ ակումբ

Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է իր կարիերան շարունակել Իտալիայում։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Թուրինյան ակումբը ներկայումս ոչ թանկարժեք տարբերակներ է փնտրում իր թիմի կազմը ուժեղացնելու համար։ Գրիզմանից բացի, «Ծեր սինյորայի» հետաքրքրությունների շրջանակում են նաև՝ Մարկո Ասենսիոն և Քրիստիան Պուլիշիչը։

Տրանսֆերային պլանները նախատեսելիս «Յուվենտուսը» առաջին հերթին ուշադրություն է դարձնում այն ֆուտբոլիստների վրա, որոնք ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում կարող են լինել։ Ֆինանսական խնդիրների պատճառով ակումբը փորձում է գումար տնտեսել։

Նախապես հայտարարվել էր, որ հենց ֆինանսական խնդիրների պատճառով էլ «Յուվնետուսը» զբաղեցրած պաշտոնից չի հեռացնում գլխավոր մարզիչ՝ Մասիմիլիանո Ալեգրիին։