Վերներ․ «Տուխելի խորհուրդները չեմ մոռանա»

Լոնդոնի «Չելսիի» կազմում հանդես գալու ժամանակ, գերմանացի հարձակվող Տիմո Վերները երբեմն գոլային քաղց էր զգում։ Վերները պատմել է, թե ինչ խորհուրդներ էր տալիս նման դեպքերում իրեն թիմի գլխավոր մարզիչ՝ Թոմաս Տուխելը։

«Դու գոլ ես խփում վեց տարեկաանից։ Քո գլուխն ու մարմինը գիտեն թե դա ինչպես անել։ Պատկերացրու, որ կնոջը հրավիրում ես ընթրիքի, ու ինքը չի համաձայնում գալ։ Դու էլ չես կարող ստիպել իրեն դա անել։ Արա քայլ հետ, և նա կարող է ինքը քեզ զանգել»,- ասել է Տուխելը իր հարձակվողին։

Ներկայումս Վերները հանդես է գալիս «Լայպցիգում», իսկ Տուխելը հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։