Սվեն Յորան Էրիքսոնը պատմել է, թե ինչպե՞ս է իրեն խանգարել լեդի Բեքհեմը

2006 թվականին շվեդ մարզիչ՝ Սվեն Յորան Էրիքսոնը զարմացրեց ֆուտբոլային հասարակությանը, երբ թույլատրեց Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների կանանց իրենց ամուսինների հետ ժամանել աշխարհի առաջնության մրցավայր՝ Գերմանիա։ Նման լիբերալ մոտեցումը ցանկալի արդյունք չապահովեց։ Քառորդ եզրափակիչում Անգլիան 11-մետրանոց հարվածաշարով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն, ու դուրս մնաց պայքարից։ Հիմա Էրիքսոնը համարում է իր այդ որոշումը սխալ։

«Կանանցից մեկը Վիկտորիա Բեքհեմն էր։ Դա ֆանտաստիկ հաջողություն էր անգլիական լրատվամիջոցների, բայց ոչ հավաքականի համար։ Բեքհեմների հայտնվելուն պես կամ ինտրիգ կամ սկանդալ էր առաջանում։ Բար, ռեստորան և անմիջապես սկանդալ։ Այս ամենը ի վերջո անդրադառնում էր ֆուտբոլիստների վրա», — ասել է Էրիկսոնը։