Ժոաու Պեդրուն երկարաձգեց պայմանագիրը «Ուոթֆորդի» հետ

Ժոաու Պեդրուն երկարաձգել է պայմանագիրը «Ուոթֆորդի» հետ։ Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, հայտնում է ակումբի կայքը։

Ամռանը 20-ամյա խաղացողը մոտ էր «Նյուքասլին» միանալուն, սակայն գործարքը վերջին պահին ձախողվեց:

Այժմ Ժոաու Պեդրուն նոր պայմանագիր է կնքել «Ուոթֆորդի» հետ՝ աշխատավարձի լուրջ բարձրացմամբ։Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում նա անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։