«Ինտերը» դիմել է Ռանոկիային իր կարիերան ավարտելու մասին հայտարարությունից հետո

«Ինտերը» դիմել է ակումբի նախկին պաշտպան Անդրեա Ռանոկիային՝ ֆուտբոլին կարիերան ավարտելու կապակցությամբ:

«Մեզ համար մեծ պատիվ է լինել քո ճանապարհորդության մի մասը, հաջողություն»,- սոցցանցում գրել է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռանոկիան «Ինտերում» խաղացել է 2011-ից 2022 թվականներին։ Այս ընթացքում նա երեք անգամ վարձավճարով է գնացել՝ «Ջենովա», «Սամպդորիա» և «Հալ»։ Ընդհանուր առմամբ, «Ինտերի» կազմում նա անցկացրել է 226 հանդիպում, դարձել 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի վերջին ակումբը եղել է «Մոնցան»։

Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 22-ին, 34-ամյա Ռանոկիան հայտարարեց սպորտից հեռանալու մասին։ Նախկինում խաղացողը դարձել էր ազատ գործակալ՝ խզելով պայմանագիրը «Մոնցայի» հետ։ Պաշտպանը մասնակցել է թիմի 2 հանդիպման ու ստացել  կոտրվածք, ինչի պատճառով երկար ժամանակ բացակայել է։