Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն է

Քրիստիան Էրիկսենը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

30-ամյա դանիացին հավաքել է ձայների 62%-ը։ Նա հաղթեց Ջեյդոն Սանչոյին (28%) և Ռաֆայել Վարանին (10%):

Սեպտեմբերին Քրիստիանը անցկացրել է 4 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։