«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կնշի իր հիմնադրման 30-ամյակը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հրավիրում է բոլոր երկրպագուներին՝ միասին նշելու ակումբի հիմնադրման 30-ամյակը։ Տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ «Ուրարտու» մարզաբազայի տարածքում։

30-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի 14։00-ին։ Ծրագիրը ենթադրում է՝

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանի պաշտոնական բացման արարողություն,

«Ուրարտու» — «Նոա» հանդիպում (Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր),

Համերգային ծրագիր հատուկ հյուրերի մասնակցությամբ:

Բուն միջոցառումներից բացի՝ ֆուտբոլասերների համար կլինեն նաև անակնկալներ, իսկ ժամանցը կապահովվի ողջ օրվա ընթացքում։

Տոնական միջոցառմանը մասնակցություն ունենալ կարող են բոլոր ցանկացողները։ Միջոցառման հետ կապված բոլոր մանրամասները կտեղեկացվի առաջիկայում։