Դե Յոնգը և «Բարսան» աշխատավարձի կրճատման շուրջ կբանակցեն մրցաշրջանի վերջում

Ֆրենկի դե Յոնգը և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան համաձայնության են եկել։

Հիմնական բանն այն է, որ կիսապաշտպանի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ չի խզվել: Միաժամանակ «Բարսելոնան» պայմանագրի հարցով դատի չի տա։

Օգոստոսին հաղորդվում էր, որ «Բարսան» դե Յոնգին հայտնել է օրենքի հնարավոր խախտման մասին՝ 2020 թվականին պայմանագիրը երկարաձգելիս։ Ակումբը ցանկանում էր չեղյալ համարել պայմանագիրը, և հնարավոր դատավարության մասին նույնպես հաղորդվում էր։

Լապորտայի հետ համաձայնագրի էությունն այն է, որ դե Յոնգը մնում է, բայց պետք է հարմարվի ներկա իրավիճակին։ Ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին կնստի բանակցությունների սեղանի շուրջ և «Բարսելոնայի» հետ կքննարկի աշխատավարձի կրճատումը։