Հավերց. «Ինձ նույնպես զարմացրել է Տուխելի հրաժարականը»

«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը խոստովանել է, որ իրեն զարմացրել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի սկզբում լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Թոմաս Տուխելի հրաժարականը։

«Ինձ նույնպես զարմացրեց Տուխելի հրաժարականը, հատկապես հաշվի առնելով, թե ինչպես խաղացինք վերջին մեկուկես տարին և ինչ հաղթեցինք: Աղյուսակի ներկայիս վեցերորդ տեղով չի կարելի խոսել մրցաշրջանի անհաջող մեկնարկի մասին, մանավանդ որ մենք ունենք շատ նորեկներ, ովքեր հարմարվելու կարիք ունեն։ Բայց ֆուտբոլը շատ արագ տեմպերով է ընթանում, ցանկացած պահի ամեն ինչ կարող է պատահել։

Բայց մեր նոր մարզիչը  շատ լավ տպավորություն թողեց, մենք հիանալի թիմ ունենք։ Կարծում եմ, որ լավ ժամանակ է «Չելսիի» համար»,- Kicker-ին ասել է Հավերցը: