Կունդեն կարող է բաց թողնել 3-4 շաբաթ

Հայտնի է դարձել, թե Ժյուլ Կունդեն որքան կարող է բաց թողնել վնասվածքի պատճառով։

«Բարսելոնայի» պաշտպանը մեկնարկային կազմում էր Ազգերի լիգայում Ավստրիայի դեմ խաղում և փոխարինվեց 23-րդ րոպեին:

Կունդեն ունի ազդրի վնասվածք: Շուտով նա խորացված ախտորոշման  կենթարկվի։ Եթե ​​ախտորոշումը հաստատվի, խաղացողը կարող է բաց թողնել 3-4 շաբաթ:

Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել «Սևիլիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Կատալոնական թիմի կազմում Լա Լիգայում անցկացրել է 3 հանդիպում։