«Մանչեսթեր Յունայթեդը» գերազանցել է Պրեմիեր լիգայի ռեկորդը՝ ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ծախսելու համար

«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է վերջին ֆինանսական տարվա արդյունքները և պարզել, որ ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ծախսել է 384,2 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, մանկունիանցիների ակումբը գերազանցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի  ռեկորդը՝ աշխատավարձերի վրա ծախսելու համար։

Նախկինում այս ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Սիթին», որի աշխատավարձների ֆոնդը կազմում էր 355 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նշվում է, որ աշխատավարձի ծախսերի աճը պայմանավորված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի և Ջեյդոն Սանչոյի, ինչպես նաև պաշտպան Ռաֆայել Վարանի տեղափոխություններով: