«Տոտենհեմը» ցանկանում է երկարաձգել Քեյնի հետ պայմանագիրը մինչև 2022 թվականի աշխարհի առաջնությունը

«Բավարիան» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնով։

Մյունխենյան ակումբը շրջապատի միջոցով խնդրել է 29-ամյա հարձակվողին չերկարաձգել պայմանագիրը «Տոտենհեմի» հետ և սպասել «Բավարիայի» առաջարկին, հայտնում են Sport Bild-ի լրագրողներ Թոբի Ալտշեֆլը և Քրիստիան Ֆալկը:

«Բավարիայում» մաքուր հարձակվողի անհրաժեշտության քննարկումը գնալով ավելի կոնկրետանում է, և Քեյնը դիտվում է որպես իդեալական տարբերակ:

«Տոտենհեմը» մտահոգված է հարձակվողի նկատմամբ «Բավարիայի» հետաքրքրությամբ: Անգլիական ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել Քեյնի հետ մինչև 2022 թվականի Աշխարհի առաջնությունը, սակայն այս պահին այս հարցի շուրջ բանակցությունները դադարեցվել են։

Հաղորդվում է, որ Հարրին դեմ չէ 2023 թվականի ամռանը Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն։