Սական ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն խաղացող

Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Բուկայո Սական ճանաչվել է 2021/22 մրցաշրջանի Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Անցած մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Արսենալի» 43 խաղում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Անցած մրցաշրջանում նա Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։