Բելգիան հաղթեց Ուելսին, Լեհաստանը զիջեց Նիդեռլանդներին (VIDEO)

Ազգերի լիգայի A խմբի 4-րդ խմբի պատասխան խաղում Բելգիան հաղթեց Ուելսին։ Բրյուսելում կայացած հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։

Բելգիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Կևին dե Բրույնեն և Միշի Բատշուային։ Ուելսի կազմում գոլի հեղինակ է դարձել Կիֆեր Մուրը:

Այս թիմերի նախորդ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի (1:1):

Ազգերի լիգայի 4-րդ խմբի մեկ այլ խաղում Լեհաստանը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց Նիդեռլանդների ընտրանուն։ Հյուրերի կազմում գոլերը խփեցին Կոդի Գակպոն և Սթիվեն Բերգվեյնը։

Առաջին խաղն այս թիմերի միջը ավարտվել էր ոչ-ոքի (2:2):