Գրիզմանը 66-րդ անընդմեջ հանդիպումն է անցկացնում Ֆրանսիայի հավաքականի կազմում

Անտուան ​​Գրիզմանը ավելի քան հինգ տարի է, ինչ բաց չի թողել Ֆրանսիայի հանդիպումը:

Այսօր Մադրիդի «Ատլետիկոյի» 31-ամյա հարձակվողը մեկնարկային կազմում է Ազգերի լիգայի Ավստրիայի դեմ խաղում:

2017 թվականի հունիսին Անգլիայի դեմ 3-2 խաղից հետո, որում Գրիզմանը մնաց պահեստայինների նստարանին, այդ ժամանակից ի վեր նախաղադաշտ է դուրս եկել՝ մեկնարկային կազմում կամ դուրս գալով փոխարինման։

Այս հատվածում հարձակվողն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 66 հանդիպում։ Ընդհանուր առմամբ, նա արդեն 109 խաղ է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկով և 42 գոլ է խփել: