Գորան Պանդևն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

«Պարմայի» և «Ջենոայի» նախկին հարձակվող, 39-ամյա Գորան Պանդևը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։ Ձմռանը մակեդոնացին «Ջենոայից» տեղափոխվեց «Պարմա»։

2021/2022 մրցաշրջանում Պանդևը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Անցած մրցաշրջանում Պանդևը «Ջենոայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: