Մեկ տարվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» 115 մլն ֆունտի կորուստ է ունեցել

«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է վերջին ֆինանսական տարվա հաշվետվությունը։

2021 թվականի հունիսի 30-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ակումբի զուտ պարտքն աճել է 22,7%-ով՝ 419,5 միլիոն ֆունտից մինչև 514,9 միլիոն ֆունտ տողեր»՝ համաճարակի ընթացքում կրած կորուստները փոխհատուցելու համար:

«Յունայթեդի» զուտ վնասն աճել է մինչև 115,5 միլիոն ֆունտ, իսկ գործառնական վնասը՝ 87,4 միլիոն ֆունտ: Դա պայմանավորված է խաղացողների աշխատավարձերի բարձրացմամբ․ 2021 թվականին թիմին միացան Կրիշտիանու Ռոնալդուն, Ռաֆայել Վարանը և Ջեյդոն Սանչոն։ Խաղացողների աշխատավարձը կազմել է 384,2 մլն ֆունտ, ինչը 61,6 մլն ֆունտով ավելի է նախորդ տարվա համեմատ:

«Յունայթեդը» նաև 24,7 միլիոն ֆունտ է ծախսել բացառիկ ծախսերի վրա, որոնք ներառում են փոխհատուցում, որը վճարվել է առաջին թիմի նախկին մարզիչներին, խաղային, մարզչական և սկաուտական ​​շտաբի որոշ անդամներին և որոշ ոչ խաղային անձնակազմին:

«Յունայթեդն» այս տարի ակնկալում է 580-ից 600 միլիոն ֆունտ ստեռլինգ եկամուտ, չնայած այն հանգամանքին, որ ակումբը հանդես կգա Եվրոպա լիգայում, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում: