Քիշնևում փոքրիկ երկրպագուն ազատվել է անվտանգության աշխատակիցներից և ինքնագիր ստացել Ռոնալդուից (VIDEO)

«Շերիֆի» հետ խաղից առաջ, երբ «Յունայթեդի» ֆուտբոլիստները հեռանում էին հյուրանոցից, մի փոքրիկ տղա ներխուժում է նրանց մոտ՝ ցանկանալով ինքնագիր ստանալ: Տղան Ռոնալդուի մարզաշապիկով էր, նա սպասում էր  Կրիշտիանուի գալուն, որից հետո անմիջապես վազում է անվտանգության աշխատակիցների միջով:

Պորտուգալացին չի արհարամարհել տղային, նույնիսկ գրկել է նրան և տարել թիմի ավտոբուս՝ ծանոթացնելու այլ խաղացողների հետ: