Բոնուչին քննադատել է Իտալիայի հավաքականին սուլող երկրպագուներին

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին քննադատել է երկրպագուներին, ովքեր սուլում են ազգային թիմին։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով Իտալիայի հավաքականը չէր կարողացել դուրս գալ Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությանը։

Հիասթափությամբ ապրելը շատ դժվար է։ Ցավալի է, որ չենք կարողանում մասնակցել աշխարհի երկրորդ անընդմեջ առաջնությանը։ Ավաղ, ֆուտբոլն այդպիսին է։

Մենք պետք է ուժ գտնենք առաջ գնալու համար: Պետք է վերադարձնենք այն էմոցիաները, որոնք կար Եվրոպայի առաջնությունում։ Իմ կարծիքով ազգային հավաքականին սուլողներն անուղեղ են։ Ֆուտբոլիստները ներկայացնում են ողջ ազգը, այդ թվում՝ սուլողներին։ Մենք պետք է աճենք մշակութային առումով»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն: