Բուբակար Կամարան բաց կթողնի աշխարհի առաջնությունը

«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Բուբակար Կամարան վնասվածքի պատճառով բաց  կթողնի մոտ երկու ամիս։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը, ով աջ ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի սեպտեմբերյան հավաքը, անհասանելի կլինի առնվազն երկու ամիս։ Այսպիսով, նա  աշխարհի առաջնությունում չի լինի Դիդյե Դեշամի տրամադրության տակ։