«Միլանի» նախկին ղեկավար Գալիանին մեղադրում է Ռոնալդինյոյին չափազանց կենսուրախ լինելու համար

«Միլանի» նախկին գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին, ով այժմ նույն պաշտոնում գլխավորում է «Մոնզան», խոսել է ակումբի նախկին հարձակվող Ռոնալդինյոյի, ինչպես նաև բրազիլացի այլ խաղացողների մասին։

«Այնքան հետաքրքիր էր դիտել Ռոնալդինյոյի և Ռոնալդոյի մարզումները Միլանում: Ռոնալդինյոյին մեղադրում եմ միայն մեկ բանում՝ նա չափազանց կենսուրախ էր, ինչպես շատ բրազիլացիներ։ Եթե ​​նա չլիներ երաժշտության, գեղեցիկ սեռի ու սառեցված գարեջրի այդքան սիրահար, կարող էր խաղալ մինչև 60 տարեկանը։ Նույնը վերաբերում է Ռոնալդոյին` ֆենոմեն, Ադրիանոն կամ նույնիսկ Ռիվալդոն:

Ռոնալդինյոյի վարպետությունը անհավանական էր։ Եթե ​​բրազիլացիները եվրոպացիների նման կենտրոնացած լինեին, ապա նրանք կհաղթեին աշխարհի բոլոր առաջնություններում, իսկ նրանք ունեն ընդամենը հինգ գավաթ»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: