«Բարսելոնան» ցանկանում էր Պիկեին տուգանել 300 հազար եվրոյով Գրիզմանի մասին ֆիլմի համար

«Բարսելոնան» ցանկանում էր պատժել Ժերար Պիկեին Անտուան ​​Գրիզմանի մասին ֆիլմի համար, սակայն դա չարեց։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը պաշտպանի գործողությունները գնահատել է որպես հեղինակությանը վնաս պատճառող։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսին Պիկեին պատկանող «Կոսմոս» ընեկրությունը վավերագրական ֆիլմ է նկարահանել Գրիզմանի մասին: Ի վերջո, հարձակվողը, որն այն ժամանակ հանդես էր գալիս «Ատլետիկոյում», հրաժարվեց տեղափոխվել «Բարսելոնա»:

Ինչպես տեղեկացնում է El Mundo-ն, ներքին հետաքննությունից հետո «Բարսելոնան» եկել է այն եզրակացության, որ իրավունք ունի տուգանել Պիկեին ամսական աշխատավարձի 25%-ով (մոտ 300 հազար եվրո): Եզրակացություն է արվել, որ Պիկեն խախտել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկու կետ։

Կատալոնական ակումբի այն ժամանակվա նախագահ Խոսեպ Բարտոմեուն եկել էր այն եզրակացության, որ «Պիկեն իր շահերը վեր է դասում ակումբից», «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում» և «շահերի բախում է ստեղծում»։

Սակայն այն ժամանակ «Բարսելոնան» չպատժեց Պիկեին։ Այս որոշումը բացատրվում է նրանով, որ այս մասին լրատվամիջոցներում կարող է մեծ սկանդալ բռնկվել։ Բացի այդ, ակումբն անդրադարձել է «Բարսելոնայի» նախագահական ընտրությունների հանգամանքը։