Կանտեով հետաքրքրված են «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեով հետաքրքրված են «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն։

Այս պահին իտալական ակումբի հետաքրքրությունը կիսապաշտպանի նկատմամբ առաջադեմ մակարդակի չի հասել։ Շատ ակումբներ, այդ թվում՝ ՊՍԺ-ն, հետևում են Կանտեի և «Չելսիի» նոր պայմանագրի շուրջ բանակցություններին:

«Յուվենտուսն» առաջին անգամ հետաքրքրություն ցուցաբերեց Նգոլոյի նկատմամբ, երբ «Չելսին» դիմեց իտալական ակումբին՝ պաշտպան Մաթիյս դե Լիգտի հարցով: Այնուամենայնիվ, Մաքսիմիլիանո Ալեգրին ցանկանում էր թիմում տեսնել Ժորժինյոյին, ով հետաքրքրված չէր «Յուվենտուս» տեղափոխվելով, հայտնում է CBS Sports Golazo-ի լրագրող Բեն Ջեյկոբսը:

Կանտեի պոտենցիալ հավակնորդները գիտեն, որ Գրեմ Փոթերի նշանակումը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է մեծ փոփոխություն առաջացնել: Փոթերը միշտ մեծ համակրանք է ունեցել Նգոլոյի նկատմամբ։

31-ամյա կիսապաշտպանը «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից է, ինչը բարդացնում է իրավիճակը։ Պայմանագրի բանակցությունների վրա կարող է ազդել նաև նոր կիսապաշտպանի հնարավոր գնումը։

Բացի այդ, անցյալ ամառ, ըստ տեղեկությունների, «Յուվենտուսը» ցանկանում էր «Չելսիից» վարձակալել կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչին՝ գնելու հնարավորությամբ: Ամերիկացին ցանկանում էր տեղափոխվել «Յուվե», սակայն ակումբը նախնական բանակցություններից հետո նրա տեղափոխության առաջարկ չի արել։

Հաղորդվում էր, որ «Չելսին» չի կարողացել պայմանավորվել Կանտեի հետ նոր պայմանագրի շուրջ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչեւ 2023 թվականի ամառ։