Չավին ցանկանում է Ինիգոյին տեսնել «Բարսայում»

Չավին ցանկանում է Ինիգո Մարտինեսին տեսնել «Բարսելոնայում»։

Կատալոնական ակումբը սկզբունքային համաձայնություն ունի «Ատլետիկի» պաշտպանի գործակալների հետ՝ հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով  տեղափոխվելու համար։

31-ամյա ֆուտբոլիստին շատ է դուր գալիս «Բարսելոնայի» մարզիչ Չավին, ով կարծում է, որ թիմին ձախ ոտքով կենտրոնական պաշտպան է պետք: «Բարսան» այս պահին ունի միայն աջ ոտքով պաշտպաններ Ժյուլ Կունդեն, Ռոնալդ Արաուխոն, Էրիկ Գարսիան, Ժերար Պիկեն և Անդրեաս Քրիստենսենը: Այս առումով Չավին ցանկանում է թիմում տեսնել մի խաղացողի, ով ի վիճակի է խաղալ ձախ կենտրոնական պաշտպանի հետ, ինչպես նաև գործել պաշտպանության ձախ եզրում։

Մարտինեսը գիտի, որ Չավին շատ բարձր է գնահատում իր որակները։ Ֆուտբոլիստը կարծում է, որ «Բարսա» տեղափոխվելը ճիշտ քայլ կլինի իր կարիերայում:
Հաղորդվում է, որ «Բարսան» ցանկանում է ձեռք բերել Մարտինեսին, եթե Ժերար Պիկեն հեռանա:

Մարտինեսի պայմանագիրը «Ատլետիկի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը, և առայժմ խաղացողը մտադիր չէ նոր պայմանագիր կնքել։