Մարտինես. «Բելգիային կարող է սպասել շատ լարված հանդիպում․Ուելսը խաղադաշտում պայքարում է 90 րոպե»

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կիսվել է Ազգերի լիգայի Ուելսի դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։

«Հետաքրքիր հանդիպում է լինելու։ Շատ լարված մենամարտ կարող ենք սպասել։ Ուելսը թիմ է, որը հույսը չի դնում անհատների վրա, նրա խաղացողները խաղադաշտում գործում են որպես մեկ թիմ: Կարելի է շատ զգույշ և կարգապահ խաղալ 80 րոպե, բայց հետո, եթե կորցնես կենտրոնացումը, մնացած տասը րոպեում նրանք կարող են ամբողջովին փոխել խաղը։ Նրանք խաղադաշտում պայքարում են 90 րոպե»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։