Կոնտեն, Տեն Հագը և Օ’Նիլը հավակնում են Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ մրցանակին

Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդների անունները։

Անտոնիո Կոնտեն (Տոտենհեմ), Էրիկ տեն Հագը (Մանչեսթեր Յունայթեդ) և Գարի Օ’Նիլը (Բորնմութ) հավակնում են Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ մրցանակին:

Սեպտեմբերին «Տոտենհեմը» հաղթեց «Ֆուլհեմին» (2-1) և  «Լեսթերին» (6-2), Կոնտեի թիմը յոթ մեկնարկային տուրերում վաստակեց 17 միավոր։

«Մանչեսթեր Յունայթեդը» Տեն Հագի գլխավորությամբ սեպտեմբերին հաղթեց «Լեսթերին» (1-0) և մրցաշրջանի առաջին պարտությունը կրեց «Արսենալից» (3-1):

«Բորնմութը», մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Օ’Նիլի գլխավորությամբ, 3-2 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» և ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ՝ 1-1: