Նոբլը հունվարին կդառնա «Վեսթ Հեմի» մարզական տնօրենը

«Վեսթ Հեմը» հայտարարել է, որ Մարկ Նոբլը կդառնա ակումբի մարզական տնօրենը։

Նախկին ֆուտբոլիստն այս պաշտոնում կսկսի աշխատել 2023 թվականի հունվարի 2-ից։

Նոբլն իր ողջ կարիերան անցկացրել է «Վեսթ Հեմի» կազմում։ Ակումբում անցկացրած 18 տարիների ընթացքում նա անցկացրել է 550 հանդիպում, դարձել 62 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։ Մայիսին նա լքեց ակումբը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով եւ ավարտեց կարիերան։