Հայտնի են Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացողի հավակնորդները (PHOTO)

Հայտնի են դարձել Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացողի հավակնորդները։

Սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացողի մրցանակի համար նոմինացված են Ֆիլիպ Բիլինգը – «Բորնմութ», Կևին դե Բրույնեն – «Մանչեսթեր Սիթի», Պիեռ-Էմիլ Հոյբերգը – «Տոտենհեմ», Ալեքս Իվոբին – «Էվերթոն», Յակոմբ Ռեմսին – «Ասթոն Վիլա» և Մարկուս Ռեշֆորդը – «Մանչեսթեր Յունայթեդ»։