«Ատալանտայի» վունդերկինդը գրավել է «Մանչեսթեր Սիթիի» և «Ատլետիկոյի» ուշադրությունը

Իտալական «Ատալանտայի» 18-ամյա պաշտպան Ջորջո Սկալվինին հայտնվել է եվրոպական գրանդ ակումբների տեսադաշտում։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են՝ «Մանչեսթեր Սիթին» և «Ատլետիկոն»։

Հունիսի 14-ին Սկալվինին Ազգերի լիգայի խաղում իր նորամուտն է  նշել Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը 18 խաղ է անցկացրել Ա Սերիայում։ Ավելի հաջող են ընթանում Սկալվինիի գործերը ընթացիկ մրցաշրջանում։ Երիտասարդ ֆուտբոլիսը չորս խաղերում դարձել է մեկ գոլի հեղինակ, որը հաղթանակ է բերել «Ատալանտային» Հռոմում՝ «Ռոմայի» դեմ խաղում։

Ռաբերտո Մանչինին նորից Ջորջոյին հրավիրել է Իտալիայի ազգային հավաքական։