«Ես միշտ երազել եմ «Բարսելոնայում» խաղալու մասին»․ Էրիկ Գարսիա

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան ասել է, որ միշտ երազել է խաղալ կատալոնական ակումբում։

«Ես միշտ երազել եմ խաղալ «Բարսելոնայում» և հաջողությունների հասնել այս թիմում, բայց մի պահ ի հայտ եկան որոշակի հանգամանքներ: «Մանչեսթեր Սիթին» ինձ շատ գրավիչ սպորտային նախագիծ առաջարկեց, ուստի ես որոշեցի ընդունել, քանի որ ես և իմ ընտանիքը կարծում էինք, որ դա կլինի լավագույն լուծումը»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում El Periódico de España-ն։

Հիշեցնենք, որ իսպանացին անցյալ ամառ վերադարձավ «Կապտանռանգույնների» ճամբար՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիից»: